ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
18.11.2014 | 00:01

Գեղապանծ պոռնիկ, կախարդների գլխավոր, որ վաճառում էր ազգը իր պոռնկությամբ և տոհմերը` իր կախարդանքներով։ «Ահա ես քեզ դեմ եմ,- ասում է Ամենակալ Տեր Աստվածը,- պիտի բացեմ քո հետնամասը, քող պիտի գցեմ քո դեմքին, ազգերին ցույց պիտի տամ քո ամոթը և թագավորություններին` քո անարգանքը։ Քեզ վրա պիտի նետեմ քո պղծություններն ու աղտեղությունները և խայտառակ պիտի անեմ քեզ։ Եվ այնպես պիտի լինի, որ ով տեսնի քեզ, պիտի իջնի և ասի. «Խե՛ղճ Նինվե, ո՞վ կլինի, որ հեծեծի քեզ համար, որտեղի՞ց մխիթարություն փնտրենք քեզ համար»։


Նավումի 3. 4-7

Դիտվել է՝ 2197

Մեկնաբանություններ